ընդհանուր դրույթներր եւ պայմանները

ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Օգտվելով telemarket.am Դուք Ձեր համաձայնությունն եք տալիս ստորև շարադրված պայմաններին, ինչպես նաև գաղտնիության քաղաքականությանը: Խնդրում ենք ուշադիր կարդալ դրանք՝ հետագա հնարավոր թյուրըմբռնումներից խուսափելու համար:

«telemarket.am» և «Մենք» տերմինները վերաբերում են սույն կայքի (այսուհետ` Կայք) սեփականատեր հանդիսացող «Տելեմարկետ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ՝ Ընկերություն): «Դուք» տերմինը վերաբերում է այս կայքը օգտագործողներին կամ դիտողներին:

Օգտագործողի վարքագիծ

Սույն Կայքը նախատեսված չէ 18 տարին չլրացած անձանց համար, նրանք չպետք է տրամադրեն կամ հրապարակեն անձնական տեղեկատվություն: Օգտագործելով այս կայքը Դուք համաձայնվում եք հետևյալի հետ.

  • Չխախտել կիրառելի օրենսդրությունը, անվերապահորեն պահպանել կամ որևէ երրորդ կողմի հեղինակային, ապրանքանիշերի և այլ գույքային իրավունքները։
  • Չանհանգստացնել, չսպառնալ, չզրպարտել, չվիրավորել։
  • Չփորձել ձեռք բերել ցանկացած տեսակի անձնական տեղեկատվություն:
  • Չկատարել գործողություններ, որոնց պատճառով հնարավոր է խախտվի կամ կասեցվի Կայքի բնականոն գործունեությունը կամ այլ անձանց մուտքը Կայք և դրա օգտագործումը։
  • Չհետաքննել, չհետազոտել կամ չփորձարկել համակարգի կամ ցանցի խոցելիությունը, չխախտել անվտանգության համակարգերը, Կայքին չպատճառել անհիմն և արգելված բեռնում կամ ծանրություն:
  • Ընկերությունն իր հերթին երաշխավորում է պատվիրատուի՝ առաքման կազմակերպման նպատակով ստացված անձնական տվյալների գաղտնիությունը և դրանց բացառապես ըստ նպատակի օգտագործումը:

Telemarket.am կայքում տրված պատվերն իրենից ներկայացնում է Ընկերությանը Ձեր կողմից արված առաջարկ՝ գնելու և առաքման միջոցով ստանալու որևէ ապրանք: Պատվերը հաստատված է համարվում հեռախոսազանգի կամ էլեկտրոնային նամակի միջոցով պատվիրատուի հետ կապ հաստատելու, պատվերի մանրամասները ճշտելու, առաքման հասցեն և պատվիրատուի կոնտակտային տվյալները ճշտելու պահից:

Առաքման պահից սկսած ապրանքը հայտնվում է պատվիրատուի տնօրինության տակ, և Ընկերությունը դրա հետագա օգտագործման, որակի և ամբողջականության առումով պատասխանատվություն չի կրում:

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Սույն բաժնում ներկայացված են www. telemarket.am կայքի (այսուհետ՝ Կայք) միջոցով գործարքների՝ ապրանքների գնման, առաքման, վճարման եւ այլ գործարքների իրականացման հիմնական պայմանները։

Պայմանները սահմանված են և մեկնաբանվում են համաձայն ՀՀ օրենսդրության: «Տելեմարկետ» կայքում տեղեկատվությունը հրապարակվում է համաձայն հրապարակման պահին գործող ՀՀ Սպառողների իրավունքների պաշտպանության մասին օրենքի ինչպես նաև ընկերության ներքին իրավական ակտերի: Դրանց մշակումը, պարբերական թարմացումն ըստ անհրաժեշտության և գործնականում դրանց կիրառումը միտված է հաճախորդների հետ հարաբերությունները պատշաճ կարգավորելուն:

Պայմանները կարող են ժամանակ առ ժամանակ թարմացվել կայքի կողմից ըստ առաջացած օբյեկտիվ անհրաժեշտության:

  1. Ընդհանուր դրույթներ

1.1. Սույն պայմանագիրը (Օֆերտան) կնքելու լրիվ և անվերապահ համաձայնություն (Ակցեպտ) է համարվում հաճախորդի կողմից Կայքում պատվեր կատարելը որպես հաճախորդ: Կայքի միջոցով իրականացվող ապրանքների վաճառքը կարգավորվում է Առևտրի և Ծառայությունների մասին ՀՀ օրենքի 15.1 հոդվածով:

1.2. Կայքում ներկայացված են ապրանքներ, որոնք կայքի եւ կայքի հետ փոխկապակցված գործընկերների սեփականությունն են։

1.3. Առցանց պատվիրված ապրանքները կարելի է ձեռք բերել առաքման ծառայության միջոցով՝ նախօրոք նշելով առաքման հասցեն եւ պատվիրատուի կամ ստացողի անձնական տվյալները։

1․4․ Գովազդում ներկայացված ապրանքը կարող է տարբերվել քանակական առումով միայն այն պարագայում, երբ գովազդի տեքստում հստակ նշվում է իրական քանակը և տարբերությունը պայմանավորված է գովազդի լեզվով:

  1. Ձեռք բերման և վճարման պայմաններ

2.1. Վճարման պարտականությունն առաջանում է telemarket.am կայքի միջոցով ապրանքի պատվերի դեպքում ։

2.2 Պատվերը համարվում է կատարված եթե սպառողը նշված ապրանքը ավելացնում է զամբյուղ այնուհետև լրացնելով համապատասխան դաշտերը հաստատում է, որ ցանկանում է ձեռք բերք բերել կայքի կողմից ներկայացված պայմաններով:

2.3 Կանխիկ վճարումն իրականացվում է առաքման հասցեում պատվերը ստանալու պահին: Պատվիրատուն առաքչի կողմից ներկայացվող ապրանքը կարող է տեղում բացել, ստուգել դրա համապատասխանությունը կայքում ներկայացվածին, որակական և քանակական հատկանիշները, այնուհետև կատարել վճարում:

  1. Առաքման պայմաններ

3.1 «telemarket.am» կայքում ներկայացված բոլոր ապրանքները հնարավոր է ձեռք բերել պատվիրելուց հետո 30 օրյա ժամկետում, բացառությամբ այն ապրանքների որոնց վրա կայքում մակնշված է ԱՌԿԱ ՉԷ մակնշումը:

3.2. Առաքման ծառայությունը հասանելի է ամեն օր` ժամը 11։00-20։00-ը: Հնարավոր է առաքման հետաձգում կապված անկանխատեսելի դեպքերի, եղանակային անբարենպաստ պայմանների, ճանապարհների անանցանելիության և այլ չնախատեսված իրավիճակներում: Այդ դեպքում գնորդը կամ ստացողը անպայման տեղեկացվում է առաքման ժամկետի փոփոխության վերաբերյալ:

3.2. Եթե առաքված պատվերն ինչ-ինչ պատճառներով դուր չի գալիս գնորդին կամ ստացողին և նա ցանկանում է վերադարձնել այն, ապա այդ դեպքում անհրաժեշտ է վճարել առաքման գումարը՝ անկախ պատվիրված ապրանքների գումարի չափից:

3.3. Պատվերը երկու տարբեր հասցեներով առաքելու դեպքում անհրաժեշտ է պատվերը լրացնել առանձին:

  1. Փոխանակման և վերադարձի պայմաններ

4.1 Պատվիրված ապրանքների փոխանակումն ու վերադարձն իրականացվում են ՀՀ Սպառողների իրավունքների մասին օրենքի 23 հոդվածի դրույթներին տառին եւ ոգուն համապատասխան։

Առաքված ապրանքը անհրաժեշտ է բացել առաքիչի ներկայությամբ, ստուգել դրա համապատասխանությունը կատարված պատվերին, այնուհետև կատարել վճարում:

Ընկերության և Պատվիրատուի միջև իրավահարաբերությունները կարգավորվում են Սպառողների իրավունքների պաշտպանության մասին ՀՀ օրենքով:

4.2 Վերադարձի ենթակա են մեզ մոտ գնված բոլոր ապրանքները, բացառությամբ 4.5 հոդվածում նշված ապրանքների, եթե նշված ապրանքը հարմար չէ ձեւով, եզրաչափքերով, գույնով, չափով կամ այլ պատճառներով չի կարող օգտագործվել սպառողի կողմից իր նշանակությամբ: Եթե ապրանքը որևէ պատճառով դուր չի եկել սպառողին, ապա ապրանքը կարող է վերադարձվել առաքիչին և այս դեպքում հաճախորդը վճարում է միայն առաքման գումարը:

4.3 Վերադարձի նախապայմանները: Պատշաճ որակի ապրանքը ընդունվում է, եթե նշված ապրանքը չի օգտագործվել, պահպանված են դրա ապրանքատեսքը, սպառողական հատկությունները, ապրանքային պիտակները:

4.4 Վերադարձի ժամկետները: Սպառողն իրավունք ունի վերադարձնել պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը նմանօրինակ ապրանքով տասնհինգ (15) օրվա ընթացքում` չհաշված գնման օրը: Վերադարձը կատարում է առաքիչը, որի համար գանձվում է առաքման գումար: Նույնը վերաբերում է նաև այն դեպքերին, երբ պատվիրատուն սխալմամբ այլ ապրանքատեսակ է պատվիրել և ցանկանում է փոխարինել իր նախընտրածով: Այս պարագայում գանձվում է ապրանքների գների տարբերությունը , եթե այդպիսին կա, և հավելյալ առաքման գումարը: Եթե պարզվում է, որ Սպառողը ցանկանում է վերադարձնել ապրանքը, ապա տվյալ ապրանքի առաքման արժեքը ետ չի վերադարձվում:

4.5 Վերադարձի կամ փոխարինման ենթակա չեն հետևյալ ապրանքները՝

  • Պարֆյումերակոuմետիկական, հիգիենիկ ապրանքներ։
  • Տեքuտիլ ապրանքներ (բամբակյա, վուշե, մետաքuյա, բրդյա և uինթետիկ կտորներ, գործվածքի տիպի ոչ գործվածքային նյութերից ապրանքներ` ժապավեններ, երիզահանգույցներ, ժանյակներ և այլն)։
  • Կարի ու տրիկոտաժի արտադրանք (տրիկոտաժե uպիտակեղեն, գուլպեղենի արտադրանք)։
  • Կենցաղային քիմիական ապրանքներ։
  • Ընկերության և Պատվիրատուի միջև ծագած վեճերը լուծվում են Կողմերի համաձայնությամբ իսկ վերոնշյալ դրույթներով չկարգավորվելու, փոխհամաձայնության չգալու պարագայում խնդիրը լուծվում է դատական կարգով՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
  1. Երաշխիքային և ետերաշխիքային սպասարկում

5.1 Կայքից ձեռք բերված էլեկտրականությամբ աշխատող սարքավորումների համար տրվում 3 ամիս երաշխիքային սպասարկման ժամկետ: Երաշխիքային ժամկետը լրանալուց հետո տրամադրվում է նաև ետերաշխիքային սպասարկում:

 

  1. Տելեմարկետը առաջարկում է ամենացածր գինը Հայաստանում:

6․1 Տելեմարկետը ներկայացնում է բացառապես 100% օրիգինալ ապրանքներ: Եթե որևէ խանութում գտնեք մեր բարձրորակ ապրանքներից ավելի էժան գնով, մենք պատրաստ ենք ուսումնասիրելու և առաջարկել ավելի էժան:

 

       7․ Անվճար առաքում

7․1 20.000 դրամ և ավելի գնումներ կատարելու դեպքում մենք այն ցանկալի հասցե կառաքենք լիովին անվճար: Այս բացառիկ պայմանը գործում է Հայաստանի և Արցախի ամբողջ տարածքում: